Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը վճռորոշ քայլ է. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի միաձայն ընդունումը վճռորոշ քայլ է՝ ծառայելու արդարությանը, ճշմարտությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Twitter-իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։

«Այն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին և նրանց արժանապատվությանը: Շնորհակալություն ենք հայտնում սենատորներ Ռոբերտ Մենենդեզին, Թեդ Քրուզին և ԱՄՆ Սենատի բոլոր անդամներին», - նշել է նախարարը։

Հիշեցնենք՝ ԱՄՆ Սենատը միաձայն (առանց վերապահումների) անցկացրեց Հայոց Ցեղասպանության բանաձևը: Այդ մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։