Mercedes-ը բախվել է քարերին և ընկել ձորակը. 3 տարեկան տղան տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

հասարակական

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով 1 հոգի, որը 3 տարեկան տղա է, տեղում մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։