Ինձ համար միշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ. Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 29, 24News      

/

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պատիվ է համարում 9-րդ անգամ երկրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Ինձ համարմիշտ էլ մեծ պատիվ է դառնալ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ, հիմա արդեն 9-րդ անգամ:Շնորհակալություն բոլոր քվեարկողներին»:

Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանիֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2019 թ.քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019 թ. լավագույն ֆուտբոլիստ էճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան ՀենրիխՄխիթարյանը, ով արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական«Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբիհարձակվող Տիգրան Բարսեղյանը: 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս