Արտաշատում 27-ամյա քաղաքացին փորձել է ցած նետել իրեն աշտարակից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Փետրվարի 8-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին բարձրացել է երկաթգծի կայարանի հարևանությամբ գտնվող աշտարակի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով աշտարակից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Վերջինս կապ է հաստատել քաղաքացու՝ Գառնիկ Պ.-ի (ծնված 1993 թ.) հետ և ցուցաբերել հոգեբանական աջակցություն:

Քաղաքացին ինքնակամ իջել է աշտարակից: