Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հյուրընկալել է Հորդանանի թագավորին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

գարեգինբ

Գարեգին Բ կաթողիկոսը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տեղադրել, որտեղ ասվում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր հյուրընկալել է Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմին․

«Փետրվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեցինք պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին»,- ասված է հայտարարության մեջ։
 

Գարեգին Բ