Ապօրինի ծառահատում՝ Ստեփանավանում. «ՎԱԶ-2121»-ում հայտնաբերվել է բոխու փայտանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ծառահատում

Փետրվարի 21-ին՝ ժամը 19.30-ի սահմանում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:

Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով:

Ավտոմեքենան՝ փայտանյութով տեղափոխվել է Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ բենզասղոցը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր: