3 տղամարդու բերման են ենթարկել.գտել են ծալովի դանակ, մարիխուանա,«G 231» և «Ակինետոն» հաբեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

,

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Մոլդովական փողոցից բերման են ենթարկել երեք տղամարդկանց։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանց մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով 8,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, «G 231» եւ «Ակինետոն» գրառմամբ 1-ական դեղահաբ:

Նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: