Մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն․Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Որոշում է կայացվել մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա արվում է ոչ թե նրա համար որ կա ուղիղ համաճարակային խնդիր, այլ մեզ պետք է որոշակի ժամանակ, հասկանալու համար ինչ է կատարվում»,- ասել է նա։

Փաշինյանը հավելել է, որ բաց թողնված մեկ շաբաթը կլրացվի գարնանային արձակուրդների հաշվին․

« Գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մեկ շաբաթ առաջ, որպեսզի ներուսումնական պրոցեսը չտուժի։ Մի քանի օրվա մեջ կհասկանանք, ինչ է կատարվում և ըստ այդմ կկայացնենք հետագա որոշումները»։