Իրանում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

արսեն

Առողջապահության նախար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքայն իր էջում անդրադարձել է Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։

«Քիչ առաջ խոսեցի Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին: Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն այն: Նաև հետաքրքրվեցի երկրում առկա իրավիճակով: Նախարար Նամակին հայտնեց, որ երկրում ստեղծվել են բավարար լաբորատոր և բուժական հզորություններ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար, ինչպես նաև վստահեցրեց ինձ, որ դրանք համապատասխանում են միջազգային մոտեցումներին: Ամփոփելով զրույցը, պայմանավորվեցինք մշտական կապի մեջ լինել երկրներում առկա իրավիճակի և իրականացվող քայլերի մասին միմյանց տեղեկացնելու և փորձի փոխանակման համար»,- ասված է գրառման մեջ:

Այս պահի տվյալներով՝ Իրանում կա 2336 վարակված անձ, 77-ը՝ մահացել են։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։