Forbes-ը Գյումրին ճանաչել է գարնանը ճամփորդելու ամենագեղեցիկ վայրերից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

գյումրի

«Գյումրի այցելելու համար գարունը հիասքանչ ժամանակ է»։ Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը կազմել է գարնանը մեկնելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկը։ Զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքներով ձևավորած ցանկում Լոնդոնի, Վանկուվերի, Թբիլիսիի,Մարոկկոյի, Իսլանդիայի կողքին նաև Գյումրին է։

«Գերմանիայից և Հունաստանից դեպի Գյումրի բյուջետային ավիաուղիների նոր չվերթների շնորհիվ՝ Հայաստանի երկրորդ քաղաքը հայտնվել է ուշադրության կենտրոնում, ոչ միայն 1988թ․ Սպիտակի երկրաշարժի համար։ Գյումրին հայտնի է իր կոլորիտով ու մշակութային հաստատություններով, համեղ ուտեստներով և հումորով գյումրեցիներով»,- ասված է հոդվածում։