Կառավարությունը րոպե առաջ ներկայացնում է ամենադետալացված տարբերակով տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետը ԱԺ հատուկ նիստում անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված տեղեկատվություններին։

«Ամենախիստ սահմանափակումները վերաբերում են տեղեկատվության սահմանափակմանը։ Խոսքը վերաբերում է բացառապես կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունների տարածմանը»։ 

Ըստ վարչապետի՝ տեղեկությունները պետք է համապատասխանեն պաշտոնական տեղեկություններին․ «Հույս ունեմ՝ այս ընթացքում Հայաստանի բոլոր քաղաքացիները համոզվել են, որ կառավարությունը րոպե առաջ ամենադետալացված տարբերակով տեղեկությունները ներկայացնում է հանրությանը, և դա եղել է առաջին օրերից մեր ռազմավարությունը»։