Տնտեսվարող սուբյեկտի իրավախախտումը կդիտվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

տմպպհ

ՏՄՊՊՀ-ն զգուշացում է տվել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Հաշվի առնելով  մամուլում  և սոցիալական ցանցերում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝  ՀՀ տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին:

Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել,  որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքէջում՝

http://www.competition.am/uploads/resources/Vo109_17_03_2020.pdf