Խնդրում եմ կամավորական նախաձեռնություններն իրականացնել պարետատան հետ համաձայնեցված.Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյան կոչ է հղել կամավորներական նախաձեռնությունների եւ բնաիրային մթերքների հավաքագրման վերաբերյալ։

«Սիրելի' հայրենակիցներ,

Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո:

Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության և անվտանգության ապահովումը, այլև՝ աջակցությունն առավել հասցեական և թիրախային դարձնելու մղումը:

Պարետատան հետ կապ կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 10 515 994 Զարուհի Մաթևոսյանին կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին:

Յուրաքանչյուրի աջակցությունը շատ կարևոր է՝ անհատ կամավորներից մինչև բարեգործական նախաձեռնություններ»,- ասվում է կոչում։