Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

պլասիդո

Աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

«Իմ բարոյական պարտականությունն է հայտնել ձեզ, որ իմ COVID-19 թեստը դրական է եղել: Ես և իմ ընանիքն ինքնամեկուսացման մեջ կմնանք որքան անհրաժեշտ է: Հիմա մենք մեզ լավ ենք զգում, սակայն ես ջերմություն ու հազ ունեի, և այդ պատճառով որոշեցինք թեստ հանձնել, ինչը դրական եղավ»,- գրել է Պլասիդո Դոմինգոն և խորհուրդ տվել պահպանել հիգիենայի կանոնները՝ հորդորելով հետևել իշխանության ցուցումներին: