COVID-19-ի բուժման համար աշխարհում փորձնական կիրառվող պրեպարատներից կան նաև ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

կորոնավիրուս դե

Հայաստանում կան բոլոր պրեպարատները, որոնք փորձարարական մակարդակով աշխարհում կիրառվում են կորոնավիրուսի բուժման համար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում այդ մասին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք արդեն ունենք այն բոլոր պրեպարատները, որոնք առնվազն փորձարարարական մակարդակով աշխարհում հիմա կիրառվում են այս հիվանդության բուժման համար։ Քանի որ ապացուցողական բազան դեռ այնքան մեծ չէ, որ մենք 100 տոկոսով վստահ լինենք, թե որ դեղն է բուժում այս հիվանդությունը, սակայն այն բոլոր դեղերը, որոնք աշխարհի տարբեր երկրներում ցույց են տվել որևէ արդյունք, մենք այս պահին ունենք նաև մեր զինանոցում», - ասել է Թորոսյանը և հավելել, որ դրանք հենց այս պահից էլ կիրառվում են, այդ թվում՝ վերջին օրերս հայտարարված «Պլակվենիլ» դեղը, որը հիդրոքսիքլորոքինի սուլֆատ է։