Կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ չկան. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

արսեն

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ժամանակ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանատուները զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:

Նշվել է, որ ներկայումս քայլեր են ձեռնարկվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ:

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ այժմ հանրապետությունում կորոնավիրուսի կանխարգելման ուղղութամբ իրավիճակը վերահսկողության ներքո է, և ողջ ուշադրությունը կենտրոնացված է կանխարգելիչ միջոցառումների վրա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելել է, որ կորոնավիրուսով վարակված 194 անձանց շրջանում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդներ չունենք, բոլորի վիճակը գնահատվում է բավարար: