ՉԺՀ-ն ժամանակավոր դադարեցնում է օտարերկրացիների, նաև գործող վիզա ունեցողների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

ագն

Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանում ՀՀ դեսպանությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ  մարտի 28-ի  ժամը 00.00-ից Չինաստանն ժամանակավորապես (ժամկետ նշված չէ) դադարեցնում է օտարերկրյա քաղաքացիների՝ այդ թվում նաև գործող վիզա և կացության կարգավիճակ ունեցող քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղմամբ։

Տեսանյութեր

Live

Լրահոս