ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Իսպանիայում Հայաստանի դեսպանության էջից տեղեկանում ենք, որ Մադրիդում սուգ է հայտարարված:
«Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում այսօրվանից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։
Պետական հաստատությունների վրա կխոնարհվեն Մադրիդի համայնքի դրոշները, ամեն օրը՝ ժամը 12:00-ին, բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը»,-նշվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 3000-ը, իսկ Իսպանիայում առհասարակ՝ 85 հազարը: Երկրում ընդհանուր առմամբ մահացել է 7340 մարդ: