Սիսիանի ոստիկանապետի ԺՊ-ի կողմից ծեծի ենթարկված տղամարդը մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

․

Փաստաբան Լուսինե Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել. 

«06.04.2020 թ. ք. Սիսիան, արդեն Սիցիլիա հիշեցնող քաղաք, որտեղ ոստիկանության աշխատակիցներն են որոշում, թե ով ինչի համար պետք է պատժվի!!!!!
Հայտնում, որ երեկ ք. Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել այս մարդուն` չկատարած գողությունը իր վրա վերցնելու համար, այժմ գտնվում է ք. Սիսիանի հիվանդանոցում...»:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ Սիսիանում տեղի ունեցած միջադեպով կանցկացվի ծառայողական քննություն։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նշենք, որ ավելի վաղ ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սիսիանում միլպետի ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցության բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացի է ծեծվել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ է, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի։ Նրանք հոսպիալացվել են։