Կա աջակցման 10 հաստատված միջոցառում, որից 6-ն արդեն լիարժեք ուժի մեջ է. փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

մեհր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կա աջակցման 10 հաստատված միջոցառում, որից 6-ն արդեն լիարժեք ուժի մեջ է։ 

«Միջոցառումներով հասանելի գումարների ընդհանուր չափը երեկվա դրությամբ կազմել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։ Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ, ըստ էության՝ սա երկու օրվա արդյունք է։ Այսօր ևս մեկ միջոցառում հաստատվեց, որը վերաբերում է միկրոբիզնեսին՝ ձեռնարկատերերին, որոնք գրանցված չեն որպես ԱՁ կամ իրավաբանական անձ»,-ասել է փոխվարչապետն ու հավելել, որ այդ մասով իմպլեմենտացիոն գործընթացը շատ արագ կիրականացվի, որովհետև թիրախը հստակ է, և շտեմարանները, որոնցով պետք է աշխատենլ, բավականին պարզ են։