ՌԴ-ն մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չի պարտավորեցնի լքել երկիրը

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News       

Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, մինչև հունիսի 15-ն օտարերկրացիները չեն պարտավորվի լքել ՌԴ-ն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով՝ Կրեմլի մամուլի ծառայությունը։

 «Սահմանել, որ 2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չի կիրառվում երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները»,-ասված է փաստաթղթում։

Ինչպես նաև, մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ: