Իրանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1374 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

իրան

Փետրվարի 19-ից Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 80 հազարը, զոհերի թիվը հասել է ավելի քան 5 հազարի: Այդ մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեն:

«Ամբողջ երկրում կորոնավիրուսի 1374 նոր դեպք է հայտնաբերվել։ Մահացել է 73 մարդ»- գրել է նա թվիթերյան միկրոբլոգում։ Ծանր վիճակում է գտնվում 3.513 անձ, ապաքինվածների թիվն ավելացել է 1.923-ով. կորոնավիրուսից վերականգնվել է ընդհանուր 55.987 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 330․137 անձ։

ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության գրեթե 2,1 միլիոն դեպք, որից գրեթե 140 հազարը՝ մահվան ելքով: