Աշխարհի ազդեցիկ երկրների կառավարությունները չեն վստահում ԱՀԿ-ին. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի քանի նկատառում աշխարհի կոռոնավիրուսային տենդենցներից
1. Աշխարհի ազդեցիկ երկրների կառավարությունները չեն վստահում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (այսուհետ ԱՀԿ, WHO, ВОЗ): Ամենայն հավանականությամբ շատ շուտով այդ կազմակերպության հետ տեղի կունենա այն, ինչ ժամանակին տեղի ունեցավ ՈւԵՖԱ և ՖԻՖԱ-ի հետ, երբ կոռուպցիոն (հիմնականում «ատկատներ») սկանդալների պատճառով հեռացվեցին , իսկ հետագայում դատվեցին այդ կազմակերպությունների ղեկավարներից շատերը (այդ թվում Միշել Պլատինին)
2. Կառանտինի երկարաձգելու հետ կապված սկսվել է տնտեսական և առողջապական բլոկերի բացահայտ առճակատում:
3. Բժիշկների (այսինքն առողջապահության ռեալ ներկայացուցիչների) և առողջապահության չինովնիկների պայքարն արդեն վեր է ածվում իսկական պատերազմի: Բժիշկների մեծ մասը (եթե ոչ բոլորը) օր ու գիշեր աշխատում են, պայքարելով մարդկանց կյանքի և առողջության համար, բայց դեմ են ապոկալիպտիկ պանիկաներին, իսկ առողջապահության չինովնիկները, որոնք հիմնականում վերոնշյալ ԱՀԿ-ի կրեատուրան են, ամեն գնով պանիկա են տարածում կոռոնավիրուսի շուրջ (օրինակ,«իրավիճակը դուրս է եկել կոնտոլից», «դեռ 1-2 տարի այս վիճակն է լինելու», «Գնալով հիվանդների քանակը կկրկնապատկվի» և այլն): Այս առումով, ի դեպ, ռեալ բժիշկների և տնտռսական բլոկի ներկայացուցիչների շահերը համընկնում են:
Դե ինչ շարունակենք հետևել...
Հ.Գ. Ի դեպ, Հայաստանը համաշխարհային տենդենցներից հետ չի մնում»: