Վերջին 70 տարում առաջին անգամ չեղարկվել է հայտնի «Օկտոբերֆեստը»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

գարեջրիփառատոն

Գերմանիայում կորոնավիրուսի համաճարակի պատճառով չեղարկվում է «Օկտոբերֆեստ» գարեջրի հայտնի փառատոնը: Այս մասին ապրիլի 21-ին հայտնել են Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերան և Մյունխենի քաղաքապետը:

Մարկուս Զյոդերը Օկտոբերֆեստի չեղարկումը բացատրել է նոր կորոնավիրուսային վարակով վարակվածների թվի կտրուկ ավելացման վտանգով՝ հաշվի առնելով, որ փառատոնի ընթացքում վրաններում սոցիալական հեռավորություն ապահովելն անհնարին կլինի:

Փառատոնն ամեն տարի իր շուրջն է հավաքում շուրջ 6 մլն երկրպագուների:

Ըստ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի տվյալների՝ Բավարիան բացարձակ առաջատար է Գերմանիայում ինչպես կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի (38 310 կամ 293 դեպք 100 000 բնակչի հաշվով), այնպես էլ մահվան ելքերով(1336 մարդ):