Փողոցում բջջային հեռախոսը հափշտակողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News      

հեռախոս
 

Ապրիլի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց, որ Երվանդ Քոչարի փողոցում հափշտակել են մի տղամարդու բջջային հեռախոսը:
Ահազանգը ստանալուն պես քրեական հետախույզներն անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում պարզվեց, որ դեպքը կատարվել է ապրիլի 19-ին` «Օղակաձև» զբոսայգում:
Ժամը 20-ի սահմաններում մշտական բնակության վայր չունեցող 34-ամյա մի տղամարդ բացահայտ հափշտակել էր տուժողի բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Կողոպուտը կատարած անձի գտնվելու վայրը պարզելուց հետո իրավապահները նույն օրը նրան բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: