Ալիևը ասել է, թե իբր Երևանը և Զանգեզուրը «հայերին նվիրելը» հանցագործություն էր Ադրբեջանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Ադրբեջանի նախագահը իր երկրի մի խումբ մտավորականների հետ հանդիպմանը կրկին Հայաստանի մայրաքաղաք Երևանն ու Սյունիքը ներկայացրել «ադրբեջանական տարածք», որը իբրև թե ժամանակին խորհրդային իշխանությունները «նվիրել են հայերին», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Նախկինում և այսօր կան որոշ մարդիկ, որոնք փորձում են տարբեր պատճառներով արդարացնել «Երևանը հայերին նվիրելը», բայց, կարծում եմ, եմ, ոչ մի բացատրություն ընդունելի չէ, որովհետև հայերը չբավարարվեցին դրանով»,- ասել է Ալիևը, ապա հավելել, թե իբր 1920-ին, սովետական իշխանության որոշմամբ և հայ ազգայնականների պնդմամբ Ադրբեջանից անջատեցին և Հայաստանին միացրին նաև «մեր մյուս պատմական տարածքը»՝ Զանգեզուրը»։

«Դա հերթական հանցագործությունն էր Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ։ Այդ որոշման նպատակը նույնպես շատ պարզ էր։ Առաջին հերթին, հայ ազգայնականները կարևոր դիրքեր էին զբաղեցնում խորհրդային կառավարությունում։ Մյուս կողմից, դա աշխարհագրական առումով Ադրբեջանը Նախիջևանից և Թուրքիայից կտրելուն ուղղված քայլ էր»,- պատմական փաստերը խեղաթյուրելով՝ ասել է Ալիևը։

--00—ԼՄ