Արարատի մարզում վարակակիրների թիվը 275 է, որից 4-ը՝ մահվան ելքով. Գարիկ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

1

Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է: Այդ մասին հայտնում է մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,-հայտնում է մարզպետը: