Գիշերը երթևեկության կանոնները խախտած 4 մեքենա տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News   

ոստիկանություն

Ապրիլի 27-ի երեկոյան ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի, 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայրաքաղաքում ուժեղացված ծառայություն են իրականացրել՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով։

Երթևեկության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած և ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած 4 վարորդների մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, թաղանթապատված դիմապակիով շահագործվող 2 տրանսպորտային միջոց։

Բացի այդ, հայտնաբերվել է երկու մեքենա, որոնց վրա տեղադրված է եղել ստանդարտին չհամապատասխանող լուսային սարքավորում։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել են մի քանի տասնյակ արձանագրություններ։  Ճանապարհային ոստիկանության հետևողական միջոցառումները ամենօրյա են, ուստի հորդորում ենք խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։