Երևան-Սևան ճանապարհին ՃՈ ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է հետախուզվող 4 մեքենա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

Ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 14-ին, ժամը 12.30-15.00-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզում ու Երևան-Սևան ճանապարհին՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 144 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից,  պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվեց 14 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ը հետախուզման մեջ էր։ Հայտնաբերվել է  մեքենան ոչ սթափ վարող՝ 1, առանց վարորդական իրավունքի վկայականի 1 անձ։

«Բացի այդ, հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 21, առանց հաշվառման համարանիշերի շահագործվող 1 մեքենա»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00--ԱՀ