Կորոնավիրուսից մահվան 4 դեպք է գրանցվել. նրանք եղել են 66, 71, 79, 83 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

մահ կորոնավիրուս

Մայիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսից մահվան 4 դեպք: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նշենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24177 թեստավորում:

Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։