ՌԴ-ում ներկայացվել է կարանտինից աստիճանաբար դուրս գալու եռափուլ պլանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

.

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը ներկայացրել է ՌԴ-ում կարանտինից դուրս գալու փուլային պլանը: Սկզբում պլանավորվում է լուծել մաքուր օդում սպորտային պարապմունքների և փոքր խանութների աշխատանքի հարցը:

«Խորհրդակցությանը, որին ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ներկայացրել է կարանտինից դուրս գալու պլանը: Այն բաղկացած է երեք փուլերից»։ Այս մասին գրում են «Meduza-ն» և «Афиша Daily-ն»:

Առաջին փուլում իշխանությունները ծրագրում են թույլ տալ սպորտով զբաղվել բացօթյա տարածքում, երեխաների հետ զբոանքներն ու փոքր խանութների աշխատանքը: Այնուհետև քաղաքացիներին թույլ կտան զբոսնել ընտանիքի հետ, կբացվեն ավելի շատ խանութներ, նորից կսկսվեն պարապմունքները կրթական հաստատություններում, այդ թվում՝ դպրոցներում: Երրորդ փուլում աշխատանքները կվերսկսեն բոլոր խանութները, հյուրանոցները և հասարակական սննդի կետերը՝ սոցիալական տարածությունը պահպանելու պայմանով, բաց կլինեն զբոսայգիներն ու հանգստի գոտիները:

Սահմանափակումների վերացման մասին որոշումը կընդունվի Ռուսաստանի տարածաշրջանների ղեկավարների կողմից: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման դեպքում սահմանափակող միջոցները կարող են վերադարձվել:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայիսի 12-ից մայրաքաղաքում կվերականգնվեն բոլոր արդյունաբերական ձեռնարկությունների և շինությունների աշխատանքը:

Նշենք, որ ավելի վաղ Աննա Պոպովան հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման ամբողջական դադարեցման մասին առայժմ անհնար է խոսել, և վարակի նոր օջախների առաջացման ռիսկեր կան:

Այսօրվա դրությամբ Ռուսաստանում հայտնաբերվել է վիրուսով վարակվելու ավելի քան 165 000 դեպք: