ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը կգտնվի 14-օրյա ինքնամեկուսացման մեջ. CNN

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

ամն

ԱՄՆ-ի ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին երկու շաբաթ կաշխատի ինքնամեկուսացման ռեժիմով: Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ կորոնավիրուսով վարակվել Է Սպիտակ տան աշխատակցուհին: Այս մասին հայտնել Է CNN-ը՝ վկայակոչելով Ֆաուչիի խոսքերը:

Նշենք, որ ավելի վաղ կորոնավիրուսով պայմանավորված՝ ինքնամեկուսացման մեջ են Սպիտակ տան աշխատանքային խմբի ևս երկու անդամ:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին կորոնավիրուս էր հայտնաբերվել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի մամուլի ծառայության աշխատակցուհու մոտ: Հաղորդվել էր նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայքլ Փենսը ամեն օր կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում կանցնեն:

Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակման ավելի քան 1,3 մլն դեպք է գրանցվել, մահացել է 78 794 մարդ, վերականագնվել՝ ավելի քան 230 հազարը: