Արմավիրում վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել․ կատարվում է քննություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News     

վթար

Մայիսի 10-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Վարդանաշեն-Երասխահուն գյուղամիջյան ճանապարհին  բախվել են  «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 27-ամյա վարորդ Իսլամ Շաբաբյանը և 66-ամյա ուղևոր Ազնիվ Ուզոևան տեղում մահացել են, իսկ 18-ամյա ուղևորուհին և «ԲՄՎ-ի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։