Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 732-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

Վրաստան

Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության հատուկ StopCov կայքը։

Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 732 է: Բուժվածների թիվը 537 է, մահացել է 12 մարդ։

Կարանտինային ռեժիմում 3076 մարդ է գտնվում, ստացիոնարում` 300։