«Ռեալը» ցանկանում է վաճառել Գարետ Բեյլին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News 

սպորտ

Մադրիդի արքայական ակումբի հարձակվող Գարետ Բեյլը կարող է մնալ թիմի կազմում առնվազն մեկ սեզոն, քանի որ ակումբը չի կարողանում գնորդ գտնել վալիացի մարզիկի համար։ «Marca»-ի փոխանցման համաձայն, «Ռեալում» տրամադրված են բաժանվել Բեյլից առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն ակումբի ղեկավարությունը դեռեւս չի ստացել առաջարկ երեսնամյա մարզիկին գնել ցանկացողներից։

Բեյլի գործող պայմանագրի գործողության ժամկետը ակումբի հետ մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ն է։ Transfermarkt-ի տվյալների համաձայն, Բեյլի տեղափոխման արժեքը 32 միլիոն եվրո է։ 2019-20 սեզոնին նա մասնակցել է 18 հանդիպման, խփել երեք գոլ եւ երկու գոլային փոխանցում կատարել։ Մադրիդցիների կազմում նա 249 խաղի է մասնակցել, ունեցել 105 գոլ եւ 67 գոլային փոխանցում։ Բեյլը հանդես է գալիս «Ռեալում» սկսած 2013 թվականից։ Նրա համար «Ռեալը» վճարել էր 101 միլիոն եվրո, գնելով անգլիական «Տոտենհեմից»։

Տեսանյութեր

Live

Լրահոս