Ադրբեջանում վերջին 1 օրում վարակման 230 դեպք է գրանցվել. երկրում կա 58 մահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

կորոնա10

Ադրբեջանում վերջին 1 օրում վարակման դեպքերի ռեկորդ է սահմանվել՝ 230 նոր դեպք: Անցած քսանչորս ժամում ապաքինվել և դուրս է գրվել 103 մարդ, գրանցվել է մահվան 2 դեպք: Այդ մասին հայտնում է կառավարությանը կից օպերատիվ շտաբը:

Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 4989, որից 58-ը մահացել է: Ապաքինվել է 3125 մարդ: Հիվանդանոցներում փաստացի բուժում է ստանում 1806 մարդ:
Ադրբեջանում 289 603 թեստ են հանձնել: