Վրաստան այցելող տուրիստների 15.9 %-ը հայերն են. էլ ո՞ր երկրների համար է մուտքի արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News

վրաստան

Ֆեյբուքյան օգտատեր Հայկ Գրիգորյանը հրապարակել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների տոկոսային բաշխվածությունը՝ ըստ երկրների: 

🔴🇦🇲 Հայեր - 15.9 %,
🔴🇦🇿 Ադրբեջանցիներ - 18.4 %,
🔴🇹🇷 Թուրքեր - 13.2 %,
🔴🇷🇺 Ռուսներ -  20.1 %,
🟢🇬🇪 Վրացիներ* -  6.5 %,
🔴🇺🇦 Ուկրաինացիներ - 3.1 %,
🔴🇮🇱 Իսրաելցիներ -  3.3 %,
🔴🇮🇷 Իրանցիներ - 2.1 %,
🟡🇪🇺 Եվրոպացիներ - 7.3 %,
🟢🌎 Այլազգիներ - 10 %:

Կարմիրով նշված են կորոնավիրուսի բարձր տարածում ունեցող երկրները։ Այդ մասին տեղեկանում ենք կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական տվյալներ հրապարակող շտաբի տելեգրամից: 

Ավելի վաղ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի տարածման բարձր մակարդակով երկրների, այդ թվում՝ Հայաստանի զբոսաշրջիկների համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս