Երևանի վեց դպրոցի տնօրենների նկատողություն է հայտարարվել՝ կանոնները չպահպանելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

դպրոց

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Որպես սկիզբ, ավելի խիստ տույժեր էլ կան

Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն

2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝

‼Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի

‼հ․98 հիմնական դպրոցի տնօրեն Մարիաննա Ավագյանի

‼Արմեն Հովհաննիսյանի անվան հ․194 հիմնական դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանի

‼Հ․Իսակովի անվան հ․132 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանի

‼Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի

‼հ․120 հիմնական դպրոցի տնօրեն Արմինե Քոչարյանի

նկատմամբ Երևանի քաղաքապետի կարգադրություններով կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը»,- ասված է նախարարի գրառման մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս