Ժամանակը սուղ է՝ ով երբ կհասցնի բնակվել Բաղրամյան 26-ում. կառավարության քննարկումը

Կառավարությունն հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու  նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է ընդլայնել ՀՀ նախագահի լիազորությունները:  Փաթեթը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասել է․

«Պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում առաջարկվում է փոփոխություն կատարել, որով նշվում է, որ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվում է Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը Բաղրամյան 26-ից տեղափոխվում է Հանրապետության հրապարակ, կառավարության տուն»,-ասել է Զեյնալյանը։