Էյֆելյան աշտարակը հունիսի 25-ից վերաբացվում է. տոմսերը խորհուրդ է տրվում գնել առցանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 10, 24News

էյֆել

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ մարտի 13-ից այցելուների համար փակված Էյֆելյան աշտարակը կբացվի հունիսի 25-ին, սակայն աշտարակ այցելելիս 11-ից բարձր զբոսաշրջիկների համար դիմակ կրելը պարտադիր կլինի: Կպահպանվեն նաև այցելուների և աշխատակիցների անվտանգության սանիտարհիգիենիկ կանոնները: Իսկ աշտակար կարելի է բարձրանալ միայն մինչև երկրորդ հարկ:

Աղբյուրը նաև գրում է, որ տոմսերը խորհուրդ է տրվում գնել նախօրոք համացանցի միջոցով, որպեսզի հերթեր չգոյանան: 

--0—LՄ