Մեկնարկել է ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, ռեկտորի ԺՊ-ն արգելել է առցանց հեռարձակումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News  

Էմին-Տերյան

Մեկնարկել է ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը, որում ընտրվելու են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

«Սակայն ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար»,- գրել է խոսնակը։   --0—ՄՀ