Տավուշում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News  

վթար

Հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Իջևանի բնակիչ, 31-ամյա Հարություն Խ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 123-րդ կմ հավածում, Իջևան քաղաքի Եղնիկի արձանի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Իջևաի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: --0—ՄՀ