«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում քաղաքացի չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,ՀՈՒՆԻՍԻ  29, 24 News 

․

Հունիսի 29-ին, ժամը 16:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն իրականացրել են ստորջրյա որոնողական աշխատանքներ․ քաղաքացի չի հայտնաբերվել:

--0--ԱՀ