ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 706 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 28 հազար 606 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 205 մարդ, շարունակում է բուժվել 11 հազար 824-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 16 հազար 140 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 484 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 158-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 122 հազար 682 քաղաքացի: --0—ՄՀ