Թուրքիայում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Նոյեմբերի 12-ին Թուրքիայի ծովափնյա Իզմիր նահանգի Դիքինլի շրջանում, (Էգեյան ծով) խորտակվել է փաստականներ տեղափոխող նավ։ Վերջիններս փորձում էլ հասնել Հունաստան։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

10 փախստական այս պահին համարվում է անհետ կորած, իսկ 2-ը փրկվել են։ Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել նավի խորտակման պատճառը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 10-ին Իզմիր շրջանում խորտակվել էլ էր փախստականներ տեղափոխող ևս մի նավ։ Զոհվել էր 30 փախստական։