Արմեն Սարգսյանը Երախտագիտության մեդալներ է հանձնել Վյաչեսլավ և Յուրի Ավերյանովներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 10, 24News

հրամանագիր

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել: Դրանցից մեկի համաձայն՝ Վյաչեսլավ Յուրիի Ավերյանովը պարգևատրվել Երախտագիտության մեդալով:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար առաջատար օդաչու-փորձարկող Վյաչեսլավ Յուրիի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-նշված է հրամանագրում:

Մեկ այլ Հրամանագրի համաձայն՝ Երախտագիտության մեդալով է պարգևատրվել Եվգենի Վյաչեսլավի Ավերյանովը:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի օդաչուական կազմի վերապատրաստման և թռիչքների անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օդաչու-փորձարկող Եվգենի Վյաչեսլավի ԱՎԵՐՅԱՆՈՎԻՆ (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-նշված է մյուս հրամանագրում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս