Հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News 

հասարակական

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է որ ս. թ. հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։

Ս. թ. հուլիսի 12֊ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00):

Ս․ թ․ հուլիսի 12-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս