Մայիսի 18-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մինսկ-Երևան չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ինքնաթիռ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթեր, որոնցից առաջինն արդեն ուղղություն է վերցրել դեպի Հայաստան։

«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է Քաղավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։