Ձերբակալվել է Վստրեչի ապերը. ինչո՞ւ էր նա վերադարձել Հայաստան. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 12, 24News

1

«Հրապարակի» տեղեկությունների համաձայն՝ այսօր՝ առավոտյան ժամը 7-ին, իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը:

«Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ: Ինչ-որ ժամանակ գտնվում էր Վրաստանում: Երեկ որոշել է վերադառնալ: Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է:

Նրա նկատմամբ հետապնդում է իրականացվում արդեն մոտ 2 տարի: Վերջերս իրավապահները հաղորդագրություն տարածեցին, թե նրա նկատմամբ կիրառված համաներման հիմքում նորածնին հայր ճանաչելու որոշումն է դրված, իրավապահները գենետիկական անալիզ էին արել և պարզել, որ նա երեխայի հայրը չէ»,-գրում է աղբյուրը:

--00—ԼՄ