Հորդառատ անձրև՝ Գյումրիում․ երթևեկությունը դարձել է դժվարանցանելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News 

․

Շիրակի մարզպետարանը ֆբ-ի իր էջում տեղեկացնում է․

Հարգելի քաղաքացիներ, աննաադեպ հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում երթևեկությունը դարձել է դժվարանցանելի։ Երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես, Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու Ավտոկայարանից Լալայան փողոց գնացող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։

ԱԻ և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։
Խնդրում ենք երթևեկությունը պլանավորել քաղաքի այլ հատվածներով՝ զերծ մնալով վերը նշված հատվածներից։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս